Բերդ-Ճամբարակ ճանապարհին «ՎԱԶ-2101»-ը դուրս եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը

Armenpress 16:02, 23 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերդ-Ճամբարակ ճանապարհի 26-րդ կմ-ին օգոստոսի 22-ին` ժամը 02.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am