Հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Armenpress 09:34, 23 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում օգոստոսի 22-23-ը հրդեհներ են բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևան քաղաքի Սևակի փողոցում այրվել է 300 քմ խոտածածկ տարածք, «Նոր արեկարգում» ՓԲԸ-ի տնկարանում՝ 3000 քմ, Դավիթ Մալյան փողոցում` 800 քմ, Արտաշիսյան փողոցում` 4000 քմ, Միկոյան փողոցում` 10 քմ, Ֆուչիկի փողոցում` 5 քմ, Գորիս-Երևան ավտոճանապարհին` 200 քմ խոտածածկ տարածք: Կոտայքի մարզի Աբովյան քաղքում այրվել է 5200 քմ տարածք, Չարենցավան քաղաքում` 8.5 հա և 5250 քմ, Եղվարդ քաղաքում` 200 քմ, Ձորաղբյուր գյուղում` 5000 քմ, Դերեկ գյուղում` 800 հակ, Տավուշի մարզի Բերդավան-Զորական ավտոճանապարհի մոտակա անտառում` 9 հա, Լոռու մարզի Ամոջ գյուղում` 1200 քմ, Սյունիքի մարզի Վարդավանք գյուղում` 10 հա, Համլետավան գյուղում` 10 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am