Դեշամը պահանջում Է Ռիբերիի վերադարձը ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքական

Armenpress 22:08, 22 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել Է, որ Ֆրանկ Ռիբերին պետք Է վերադառնա ազգային հավաքական: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ները:

«Ես տեղյակ եմ, որ Ռիբերին հայտարարել Է ազգային հավաքականում իր կարիերայի ավարտի մասին, բայց եթե ես նրան նորից հրավիրեմ հավաքական, ապա նա պետք Է վարադառնա. կարգը այդպիսին Է»,- ասել Է Դեշամը: Նա նշել Է, որ շատ ֆուտբոլիստներ են Ռիբերիի նման հայտարարություններ արել, բայց, ի վերջո, վերադարձել են իրենց հավաքական թիմերի կազմը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am