«Դինամո»-«Օմոնիա»` 2:2. Բերեզովսկին իր թիմի մեկնարկային կազմում էր

Armenpress 21:32, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Դինամո»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, Եվրոպայի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում սեփական հարկի տակ ոչ ոքի ավարտեց խաղը կիպրական «Օմոնիա»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Կիպրոսցիները դինամոյական պաշտպանների թույլ տված սխալների արդյունքում կարողացան երկու անգամ առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Բերեզովսկու թիմակիցներին հաջողվեց փրկվել պարտությունից:

Հայաստանի հավաքականի դարպասապահը «Դինամո»-ի մեկնարկային կազմում էր և հանդիպմանը մասնակցեց սկզբից մինչև վերջ: Ի դեպ, Բերեզովսկին բաց թողած գոլերում որևէ մեղք չուներ:

Թիմերի պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am