«Բորուսիա»-«Բայերն» խաղի բոլոր 80.667 տոմսերը վաճառվել են

Armenpress 15:06, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի առաջին տուրի տնային հանդիպումը կանցկացնի լեփ-լեցուն մարզադաշտում:

«Սիգնալ Իդունա Պարկ Արենա»-ն գալիք հանգստյան օրերին կընդունի Բունդեսլիգայի առաջին տուրի «Բորուսիա»-«Բայերն» հանդիպումը: Դորտմունդի երկրպագուները արդեն հասցրել են գնել խաղի համար նախատեսված բոլոր` 80.667 տոմսերը: Հյուրերի` «Բայերն»-ի երկրպագուների համար նախատեսվել են 6500 տոմս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:

Բունդեսլիգայի խաղերի մեծ մասը տեղի կունենա գալիք շաբաթ, կիրակի օրերին: Առաջին հանդիպումը կանցկացնի երկիր գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն: Այդ հանդիպումը կկայանա ուրբաթ օրը: Դորտմունդի «Բորուսիա»-ն կխաղա շաբաթ օրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am