Էբոլա տենդի զոհերի թիվն աճել է մինչեւ 1350. ԱՀԿ

Armenpress 11:33, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա տենդի բռնկման հետեւանքով արդեն մահացել է 1350 մարդ, հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ըստ որում, մահացածներից 576-ը Լիբերիայի բնակիչներ են: Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը քննադատել Է ՄԱԿ-ի եւ Առողջապահության համաշխարհայն կազմակերպության հակազդումն Էբոլա տենդի տարածմանը՝ այն համարելով զրոյական:     

Կազմակերպության տնօրեն Բրիս դե լա Վինը հայտնել Է, որ «Բժիշկներ առանց սահմանների»-ն փաստորեն ստիպված Է իր ուժերով պայքարել համաճարակի դեմ, հաղորդել Է BBC-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am