Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հետաքննության կենտրոնում է

Armenpress 21:35, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ֆուտբոլի միությունների ասոցիացիան՝ ՈւԵՖԱ-ն կարգապահական հետաքննություն է սկսել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեքիոյի նկատմամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իտալական մամուլը, դրա հիմքն Է ծառայել վերջինիս արտահայտությունն աֆրիկացիների վերաբերյալ, ում նա «բանան ուտողներ» է անվանել:

Այս բանից հետո ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, խորհուրդ Է տվել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային զբաղվել Տավեքիոյի հետ կապված այս միջադեպով:

Յոթանասունմեկամյա  պաշտոնյան միայն վերջերս Էր ընտրվել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am