Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը չի մասնակցելու ձյուդոյի աշխարհի առաջնությանը

Armenpress 20:06, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, 60կգ քաշային ձյուդոիստ Արսեն Գալստյանը չի մասնակցելու օգոստոսի 25-30-ը Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում կայանալիք ձյուդոյի աշխարհի առաջնությանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում: Ռուսաստանը ներկայացնող Գալստյանը Լոնդոնում իր երկրի առաջին օլիմպիական չեմպիոններից էր: Նա իր քաշային կարգում համարվում էր աշխարհի առաջնության  ֆավորիտներից մեկը, բայց վնասվածքի պատճառով չի մասնակցելու այս մրցաշարին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am