Չեխական ընկերությունը նախատեսում է անասնաբուծարան հիմնել Արցախում

Armenpress 15:55, 19 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխական «Գենոսերվիս» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Արցախի «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» գործադիր տնօրեն Աշոտ Բախշյանի հետ` քննարկելու Թալիշ գյուղում մեծ անասնաբուծարան կառուցելու նախագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ տարածքը կապահովի բոլոր անհրաժեշտ միջոցները նախագծի իրականացման համար` ջուր, էլեկտրաէներգիա և գյուղատնտեսական ապրանքներ:

Նախագծի առաջին փուլում կստեղծվի համալիր մոտ 400 անասունների համար: Երկրորդ փուլում կկառուցվի կաթի մշակման գործարանը և համալիրը կմեծացվի:

Եվրոպացի գործարարների հետ հանդիպել է նաև Արցախի վարչապետ Արա Հարությունյանը և քննարկել համագործակցության հետագա հնարավորությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am