Բելառուսը և Ղազախստանը աջակցում են Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկելու Ռուսաստանի նախաձեռնությանը

Armenpress 21:14, 15 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի և Ղազախստանի ղեկավարներն աջակցում են Ռուսաստանի և այլ երկրների ջանքերին Ուկրաինայում հակամարտության գոտում խաղաղ բնակչությանն օգնության հասցնելու նախաձեռնությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ria.ru-ն, այս մասին հաղորդել է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ  մտքերի փոխանակության ընթացքում  կողմերն անհանգստություն են հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող աղետալի դեպքերի վերաբերյալ: «Կողմերն աջակցություն են հայտնել Ռուսաստանի և այլ երկրների նախաձեռնությանը հակամարտության գոտում խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն հասցնելու հարցում»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am