Հայկական փողային գործիքների վարպետ Ռուբեն Ռուշանյանը նշում է 75-ամյակը
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 52 տարի Ռուբեն Ռուշանյանը ստեղծում է հայկական փողային գործիքներ: Երաժշտական գործիքներ սկսել է պատրաստել որպես հոբբի, 21 տարեկանում շվի է պատրաստել: Այնուհետև մասնագիտացավ նաև դուդուկի, պարկապզուկի, պկուի ստեղծման գործում, սկսեց ստեղծել սեփական հեղինակության բազմափողեր: Դրանց բնօրինակները նախկինում պատրաստում էին եղեգից: Իսկ վարպետն սկսեց պատրաստել դրանք մետաղից, ինչը գործիքին տալիս է ավելի գեղեցիկ հնչողություն: Այս մասին օգոստոսի 15-ին իր ծննդյան 75-ամյակի առթիվ արվեստանոցում հավաքված լրագրողներին պատմեց վարպետ Ռուբեն Ռուշանյանը:
«Նախկինում շվին մեկ հատ էր, իսկ ես ընդլայնեցի այդ ընտանիքը` հասցնելով մինչև 9 անդամի` տարբեր մաժոր գամմաների մեջ, դուդուկի ընտանիքը՝ 4 գործիքի, պարկապզուկինը` 3, բլուլինը` 4 և այլն: Ընդհանուր առմամբ տարիներ առաջ Ֆրանսիայում կայացած ցուցահանդեսին ներկայացա վաթսունհինգ գործիքով», - ասաց վարպետը:
Ռուբեն Ռուշանյանի խոսքով, երաժշտական գործիք պատրաստելը արվեստի մեջ միակ ուղղությունն է, որը հնարավոր չէ նկարագրել: Իր կարծիքով, նկարչի արշատանքը նկարագրվում է տրամադրությամբ, հուզմունքով, իսկ երաժշտական գործիքը գնահատվում է միայն երաժշտի կողմից՝ նվագելով և գնահատելով ձայնի մաքրությունը:
«Դուդուկը սկզբից եղել է եղեգի մի ոստից: Վերևի մասը ձայնարտադրիչն է, իսկ նեքևինը՝ ձայնաշարը: Եղեգի ջուր շուտ կլանելու պատճառով ժամանակի ընթացքում փոխվում է գործիքի ձայնը: Որպեսզի այն կայուն մնա, ներքևի մասը սկսեցին պատրաստել փայտից, իսկ վերևի մասը անպայման պետք է լինի եղեգից: Այսպիսով, նմանատիպ կերպով պատրաստած դուդուկները երկար ժամանակ կարող են օգտագործվել», - պատմեց Ռուբեն Ռուշանյանը:
Հայտնի երաժիշտ Նորայր Քարտաշյանը երկար տարիներ արդեն համագործակցում է Ռոբերտ Ռուշանյանի հետ: «Շատ հաճելի է ընկերություն անել վարպետի հետ: Երաժշտի համար շատ կարևոր է, որպեսզի համագործակցությունը լավ ընթանա և գնա հօգուտ գործիքների որակի և ի վերջո՝ մեր ազգի», - ասաց Նորայր Քարտաշյանը: Նա նաև հույս հայտնեց, որ շարունակողներ լինեն, և եթե այսօրվա կերպ շարունակվի, ցավոք, հետագայում շատ բաներ կկորցնենք:
«Արդեն քանի տարի փնտրում եմ աշակերտներ, գալիս են, սակայն ոչ թվաբանություն գիտեն, ոչ տարրական երկրաչափույթուն, ես ի՞նչ սովորեցնեմ: Նախ` աշակերտը պետք է իմանա գործիք նվագել, այնուհետև ունենա ձայնի ճաշակ: Վարպետը պետք է նվագող լինի, որպեսզի տվյալ գործիքի ձայնը կարողանա հնչեցնել, որպեսզի երաժիշտը բավարարված լինի աշխատանքով», - դժգոհեց վարպետը:
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Ռուբեն Ռուշանյանին շնորհավորելով 75-ամյակի առթիվ, վարպետին հանձնեց Մշակույթի նախարարության ոսկե մեդալ: Ինչպես նաև, ի պատասխան աշակերտներ տրամադրելու և մասնագիտական ձեռնարկների ստեղծման հարցում օգնելու Ռուբեն Ռուշանյանի խնդրանքին, փոխնախարարը խոստացավ աջակցություն ցուցաբերել հայկական գործիքների ստեղծման ավանդույթի պահպանման գործում:
- Էդվարդ Միլիտոնյանն իր հեղինակած 70 նկարները ներկայացրեց
արվեստասերներին
Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին մշակույթի գործիչներ, արվեստասերներ: - Արցախն առանձին տաղավարով ներկայացել է Փարիզի միջազգային զբոսաշրջային
ցուցահանդեսում
Տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն զբոսաշրջային մասնագետների, այլեւ սովորական այցելուների մոտ: - Լեհ անվանի կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիին շնորհվեց «Եղիցի լույս» մրցանակը
Կինոռեժիսորը Հայաստան է ժամանել «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: - Ազգային պատկերասրահի ցուցանմուշները ներկայացվում են Լեհաստանում և
Ֆրանսիայում
Լեհաստանում հունիսի 18-ից սեպտեմբերի 21-ը հանրությունը կդիտի «Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն» խորագիրը կրող ցուցահանդես: - Օթար Իոսելիանին արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին
Մրցանակը նրան հանձնվեց Իոսելիանիին նվիրված «Հարգանքի տուրք» ծրագրի բացման ընթացքում: