ՀՀ վարչապետ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն առաջիկայում կհանդիպեն Սոչիում

Armenpress 22:20, 2 Օգոստոս, 2014

ԳԱՎԱՌ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղ կատարած այցի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման եւ Հայաստանի ու Արցախի սահմաններում տիրող վերջին օրերի լարված վիճակի թոթափման բանալին ինքը տեսնում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` առաջիկայում կայանալիք հանդիպման մեջ: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպելու են Սոչիում, օգոստոսի ութին եւ իննին, եւ ես հույս ունեմ, որ հանդիպման ընթացքում  ձեռք կբերվի պայմանավորվածություն, որը մեզ համար շատ կարևոր է»- , «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավաստեց ՀՀ վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am