Կարեն Հ.Գրիգորյանը 5-րդն Էր Սիտգես քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում

Armenpress 21:57, 1 Օգոստոս, 2014

 ԵՐԵՎԱՆ,1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Հ.Գրիգորյանը  եւս 4 շախմատիստների հետ 9 հնարավորից վաստակելով 6,5-ական միավոր` լրացուցիչ չափանիշներով զբաղեցրել Է 5-րդ տեղը Իսպանիայի Սիտգես քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մրցաշարի միանձնյա հաղթողն Է դարձել Կուբայի շախմատի ծագող աստղերից մեկը՝ Քեվիլ Օլիվա Կաստանեդան, ով իր հաշվին գրանցել Է 7 միավոր:

Գրիգորյանը եւ Օլիվա Կաստանեդան մինչ այդ կիսել են 1-2-րդ տեղերը Իսպանիայի մեկ այլ՝ Օլոթ քաղաքում կայացած արագ շախմատի միջազգային մրցաշարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am