Ամերիկյան այցագրերի հանձնման համակարգում խափանումների վերացման համար կպահանջվի մի քանի շաբաթ

Armenpress 12:10, 1 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այլ երկրների քաղաքացիների ԱՄՆ-ի մուտքի այցագրերի հանձնման դիմումների մշակման համակարգչային համակարգի գործառման մեջ խափանումների վերացման համար կպահանջվի եւս առնվազն մի քանի շաբաթ: Լրագրողների համար կայացած ճեպազրույցում այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետի տեղակալ Մարի Հարֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:     

Նա պնդել Է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության տեխնիկական մասնագետները շարունակում են առաջ շարժվել այս հարցի լուծման գործում: Այնուամենայնիվ գոյացել են Էական ծավալի չմշակված դիմումներ, ուստիեւ խնդիրն արագ կարգավորել չի հաջողվի, նախազգուշացրել է Հարֆը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am