Մարտունիում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 5–րդ տուրում ՌԴ ներկայացուցիչ Սյուգիրովը պահպանեց առաջատարի դիրքը

Armenpress 22:08, 31 Հուլիս, 2014

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում շարունակվում է շախմատի միջազգային  16–րդ կարգի մրցաշարը: Այսօր հետկեսօրին ընթացավ եւ ավարտվեց հինգերորդ տուրը, որում  գրանցվեց երկու ոչ- ոքի, իսկ երեք հանդիպում ավարտվեց անհավասար ելքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանը, հնդիկ գրոսմայստեր Սանտոշը հաղթել է Զավեն Անդրիասյանին, ռուս գրոսմայստեր Սյուգիրովը` Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը` ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Կուզուբովին: Խաղաղ ելքով են ավարտվել Գաբուզյան-Արեշչենկո, Մելքումյան-Ֆեդոսեեւ պարտիաները: Հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորեց Սանան Սյուգիրովը` հինգ հնարավորից վաստակելով չորս միավոր:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am