Ադրբեջանական բանակը կորցրել է հերթական զինծառայողին

Armenpress 20:44, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի կողմից զինադադարը խախտվելու հետեւանքով ղարաբաղա-ադրբեջանական զինված հակամարտ ուժերի հյուսիսային շրջանի շփման գծում փոխհրաձգության արդյունքում Չիրաղլը գյուղի մոտ զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր Գարյաղդը Էլդար օղլու Ահմեդովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:

APA-ն երեկ հայտնել էր, որ այդ ուղղությամբ փոխհրաձգության արդյունքում վիրավորվել էր ադրբեջանական բանակի եւս մեկ զինվոր:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 53 զինծառայող, նրանցից 42-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում, 98 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am