Մայրաքաղաքում ծառայությունների սակագները հուլիսին աճել են 0.5 տոկոսով

Armenpress 16:36, 31 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է սակագների 0.4 տոկոս հավելաճ: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է կենցաղային բնույթի՝ 0.1 տոկոս, իրավական ու բանկային՝ 0.1 տոկոս, հանրային սննդի` 0.5 տոկոս, տրանսպորտի՝ 1.2, բուժսպասարկման՝ 1.8 տոկոս ծառայությունների սակագների հավելաճ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, դրան զուգընթաց, մշակույթի ոլորտի ծառայությունների սակագները նվազել են 0.5 տոկոսով, կրթության համակարգինը՝ 0.2 տոկոսով, հանգստի կազմակերպման ծառայություններինը՝ 0.1 տոկոսով, իսկ բնակարանային-կոմունալ և կապի ծառայությունների սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.6 տոկոս հավելաճ, իսկ մեկում պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.5 տոկոսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am