Հալեպի հայաշատ թաղամասերում հայեր են զոհվել և վիրավորվել
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ թաղամասերում հուլիսի 30-ին հրասանդներ ընկնելու հետևանքով հայեր են զոհվել և վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Զոհերից մեկը Սոնա Պալըքյանն է: Նա զոհվել է Ջալաա թաղամասում հրասանդի պայթյունի հետևանքով: Բացի այդ, Նոր Գյուղ թաղամասում Զվարթնոց եկեղեցու մերձակայքում ընկած հրասանդի պայթյունի հետևանքով զոհվել է Ազնիվ Արուշյանը: Ավելի ուշ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Գյուղ թաղամասում վիրավորված Գևորգ Գալեմքերյանը կնքել է իր մահկանացուն: Բացի զոհերից, կան նաև վիրավորներ՝ Ջուլիեթ Խաչատուրյան, Գևորգ Թաշչյան, Հակոբ Հակոբյան, Րաֆֆի Այվազյան և Հովհաննես Այվազյան:
Վերջին երկու ամիսների ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Սիրիական հակամարտության 3-ից ավելի տարիների ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես, հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ սրվել է: Ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետևանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել:
Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:
- ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի
նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
- Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում․ Վաղարշակ
Հակոբյան
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութում և Սոթքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանի և Սերբիայի նախագահները մի շարք համատեղ փաստաթղթեր են
ստորագրել
- ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի պաշտոնակցին երախտագիտություն է հայտնել Բաքվի
ագրեսիայի առնչությամբ Փարիզի դիրքորոշման համար