Սահակաշվիլիի գործով որպես գլխավոր վկա Է հանդես գալիս Նինո Բուրջանաձեն. փաստաբան

Armenpress 15:14, 30 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնեական լիազորությունները վերազանցելու մեջ մեղադրվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գործով գլխավոր վկան  երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փաստաբան Օթար Կախիձեն հուլիսի 30-ին հայտարարել Է Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:

Հուլիսի 29-ին Միխեիլ Սահակաշվիլիին հեռակա կարգով պաշտոնեական լիազորությունները վերազանցելու մեղադրանք Է ներկայացվել 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունն ավերելու եւ այդ հեռուստաընկերության հիմնադիր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականությունը բռնագրավելու գործով: Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել Է Սահակաշվիլիի դեմ քրեական գործ հարուցելու մասին այն բանից հետո, երբ նա հուլիսի 28-ին հարցաքննության չի ներկայացել:

«80 հատորից բաղկացած գործով գլխավոր եւ միակ վկան, որը խոսում Է Միխեիլ Սահակաշվիլիի կողմից որոշումների ընդունման մասին, Նինո Բուրջանաձեն Է, եւ Միխեիլ Սահակաշվիլիի դեմ դատախազության՝ քաղաքական դրդապատճառներով հարուցված գործը հիմնվում Է Բուրջանաձեի միակ ցուցմունքի վրա»,-հայտարարել Է Օթար Կախիձեն, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am