Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են դադարեցնել կրակը երկրի հարավ- արևելքում. Ջոն Քերի

Armenpress 19:55, 29 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի իշխանությունները համաձայն են երկրի հարավ-արևելքում դադարեցնել կրակոցները և անցնել երկխոսության ֆեդերալացման կողմնակիցների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո:

«Նախագահ Պորոշենկոն հստակ հայտարարել է, ու դա կրկնեց նախարար Կլիմկինը, որ ուկրաինացիները պատրաստ են անցնել կրակի դադարեցման` ոչ թե ապագայում, այլ այժմ»,-ասել է Քերին: Նրա խոսքով` Կիևի խաղաղ ծրագիրը ենթադրում է երկխոսություն ֆեդերալացման կողմնակիցների հետ` միջազգային հանրության մասնակցությամբ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am