Մեծ Բրիտանիան խստացնում Է երկրում օտարերկրացիների մնալու պայմանները

Armenpress 16:11, 29 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան խստացնում Է թագավորությունում Եվրամիության մյուս երկրների գործազուրկ քաղաքացիների գտնվելու պայմանները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը The Daily Telegraph թերթում հրապարակված հեղինակային հոդվածում:

Դրանում նա նշել Է, որ կիսով չափ՝ մինչեւ երեք ամիս, կրճատվում Է այն ժամանակը, որի ընթացքում այդ կատեգորիայի անձինք  կարող են գործազրկության նպաստ եւ երեխաների նպաստ ստանալ Մեծ Բրիտանիայի պետական սոցիալական ծրագրերով:    

«Մենք ներգաղթի համակարգը բարեփոխում ենք այն կերպ, որ այն առաջին տեղում դնի բրիտանացիներին»,- ընդգծել Է նա: Վարչապետը հասկանալ Է տվել, որ այսուհետեւ օտարերկրացիների համար անհնար կլինի Մեծ Բրիտանիայում մունիցիպալ կացարան ստանալը:  

Նա հավելել Է, որ կառավարությունը նաեւ խստորեն կպայքարի այն օտարերկրացիների դեմ, ովքեր Միացյալ Թագավորություն են ժամանում ուսանողական այցագրով, իսկ այնուհետեւ անօրինականորեն աշխատում են երկրի տնտեսության տարբեր հատվածներում: «Մենք արդեն փակել ենք 750 կեղծ քոլեջներ եւ կշարունակենք խստացնել վերահսկողության միջոցառումները»,- ընդգծել Է Դեւիդ Քեմերոնը:

Վարչապետը նաեւ նշել Է, որ ընթացիկ տարվա նոյեմբերից երկրում կգործի մի համակարգ, որը բնակարանի սեփականատիրոջը  կպարտավորեցնի ստուգել պոտենցիալ վարձակալի ներգաղթային կարգավիճակը եւ նրա մոտ գործող բրիտանական այցագրի առկայությունը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am