ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է սպառազինությունների վերաբերյալ պայմանագիրը խախտելու մեջ

Armenpress 11:06, 29 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին 1987 թվականի պայմանագիրը խախտելու մեջ:

Վաշինգտոնը հայտարարել է, որ ցամաքային բազավորման թեւավոր հրթիռի մշակումն ու փորձարկումը համաձայնագրի լուրջ խախտում է, ինչպես նաեւ սպառնում է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների անվտանգությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Բարաք Օբամայի վարչակազմում նշել են, որ այդ մասին ծանուցել են ռուսական կողմին եւ պատրաստ են երկկողմ բանակցություններ սկսել:

Եթե Մոսկվան չվերադառնա պայմանագրի կատարմանը, Միացյալ Նահանգները մտադիր է դաշնակիցների հետ կոնսուլտացիաներ անցկացնել այդ հարցի շուրջ, հավելել են Սպիտակ տանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am