Հայաստանի թեթեւաթլետը 5-րդն Էր աշխարհի երիտասարդական առաջնությունում

Armenpress 16:20, 28 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի  եռացատկորդ Լեւոն Աղասյանը, ցույց տալով 16,28 մետր արդյունք, զբաղեցրել Է 5-րդ տեղը Ամերիկայի Միացյալ Նահանգների Յուջին քաղաքում ընթացող աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունում:  

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կապանցի եռացատկորդը ցույց Է տվել իր նույն արդյունքը, որը նա գրանցել Էր մինչ այդ` մրցաշարի նախնական փուլում:

Աղասյանը չի կարողացել մասնակցել մեդալների համար մղված մրցապայքարում:

Չեմպիոնի կոչումը, 17,13 մետր արդյունքով, նվաճել Է կուբացի Լազարո Մարտինեսը:

Գերմանացի Մաքս Հեսը, 16,55մ արդյունքով, զբաղեցրել Է 2-րդ տեղը, իսկ բրոնզե մեդալը , 16,47մ արդյունքով, նվաճել Է բրազիլիացի Մաթեուս Դեսան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am