Ղրիմը ՌԴ մի մասն է եւ դրա վերաբերյալ բանակցություններ չեն կարող լինել. ՌԴ ԱԳ նախարար

Armenpress 12:55, 28 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մի մասն է եւ այդ առնչությամբ չկան եւ չեն կարող ընթանալ բանակցություններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Լավրովը շեշտել է, որ Ղրիմի բնակչությունը մարտի 17-ին կայացրել է իր որոշումն ու այդ ուղղությամբ այլ հարցեր չկան: «Իմ պատասխանը հիմնվում է Ղրիմի բնակչության միանշանակ ցանկության եւ վճռի հիման վրա, որը կատարվել է մարտի 17-ին, եւ այդ առնչությամբ բոլոր որոշումներն արդեն ընդունված են»,- հայտարարել է Լավրովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am