Գարիկ Ավագյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հուլիսի 18-ի եզրակացությունը` Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ Գարիկ Ացագյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ