Բաքվում Հեյդար Ալիեւի անվան զբոսայգին վերածվել է անօթեւանների հավաքատեղիի

Armenpress 17:30, 26 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Նիզամիի շրջանում` 8-րդ կիլոմետր կոչված վայրում գտնվող Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի անվան զբոսայգին վերածվել է անօթեւանների հավաքատեղիի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով AzXeber լրատվական կայքը, ոստիկանության ուշադրությունից դուրս մնացած այգում, որն աղբանոց է հիշեցնում, գիշերում են մեծ թվով անօթեւաններ:

«Ամենուր ծառերի տակ «բոմժ»-եր են քնած: Ամեն օր նրանց թիվն աճում է: Զբոսայգին ամբողջությամբ դուրս է մնացել ուշադրությունից: Ով ում հետ ինչ խնդիր ունի` գալիս են այստեղ հաշիվներ մաքրելու», - կայքին հայտնել է մի քաղաքացի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am