Վարագավանք-Պառավաքար ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան է կողաշրջվել

Armenpress 13:38, 25 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Վարագավանք-Պառավաքար ճանապարհի 3-րդ կ/մ-ին հուլիսի 24-ին` ժամը 17.40-ի սահմաններում, դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am