Ռոդրիգեսը «Ռեալ»-ին արդեն վերադարձրել է իր համար վճարված գումարի զգալի մասը
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլի ակումբը 20 միլիոն եվրոից ավելի գումարի շահույթ է ստացել թիմի նորեկ, կոլումբիացի Խամես Ռոդրիգեսի 345 000 մարզաշապիկների վաճառքից:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իսպանական ԶԼՄ-ները:
Այս ռեկորդային գումարը առաջացել է ընդամենը 48 ժամվա ընթացքում , քանզի Ռոդրիգեսի մարզաշապիկները ընդամենը 2 օր Է, ինչ վաճառքի են հանվել ակումբին պատկանող խանութների ցանցի միջոցով:
Սա այն դեպքում, երբ «Ռեալ» Խամեսի տեղափոխման համար իսպանական ակումբը ֆրանսիական «Մոնակո»-ին 80 միլիոն եվրո Է վճարել, այսինքն` գումարի զգալի մասը արդեն վերադարձել Է ակումբի դրամարկղը:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ