Հայաստանի վոլեյբոլիստները մարզվում են Անապայում

Armenpress 21:15, 24 Հուլիս, 2014

 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լողափնյա վոլեյբոլիստները սկսել են իրենց առաջին ուսումնամարզական հավաքը Ռուսաստանի Անապա քաղաքի «Վոլեյգրադ» մարզական համալիրում: Այն կավարտվի հուլիսի 29-ին:

՛Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես», Հայաստանի եւ Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիաների նախագահներ Արթուր Բաղդասարյանը եւ Նիկոլայ Պատրուշեւը երկու ֆեդերացիաների համագործակցության վերաբերյալ պայմանագիր են կնքել, ըստ որի` հայ վոլեյբոլիստները հնարավորություն կունենան մարզվել Ռուսաստանի այս հայտնի  կենտրոնում՝ Անապայի «Վոլեյգրադ» մարզական համալիրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am