Բագրատունյաց փողոցն Իսակովի պողոտային միացնող ճանապարհահատվածում երկու մեքենաներ են բախվել

Armenpress 16:30, 24 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բագրատունյաց փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող ճանապարհահատվածում հուլիսի 23-ին` ժամը 13.40-ին, իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով առաջին ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am