Տիգրան Նալբանդյանը՝ շախմատի Հելմութ Քոլի մրցաշարի հաղթող

Armenpress 21:16, 23 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի գրոսմայստեր եւ շախմատի մարզիչ Տիգրան Նալբանդյանը դարձել Է Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ավարտված Հելմութ Քոլի ավանդական միջազգային մրցաշարի հաղթող:

Ինչպես  տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Նալբանդյանն 9 հնարավորից վաստակել Է 8 միավոր` իրեն հասնելու  որեւԷ հնարավորություն չթողնելով մրցակիցներին:

Նալբանդյանը, ով իրեն հիմնականում նվիրում Է մարզչական գործնեությանը, համոզիչ հաղթանակ Է տոնել  անվանի գերմանացի հասարակական գործչի հուշամրցաշարում, թեեւ ինքը հաճախ չի մասնակցում միջազգային մրցումներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am