Ռոնալդուն նախատեսում Է դեռ երկար մնալ ֆուտբոլում

Armenpress 21:39, 22 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլի ակումբի եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել Է, որ մտադիր Է դեռ երկար մնալ ֆուտբոլում:

 Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , վկայակոզելով Goal.ru կայքը:

«Ներկայումս ես  գտնվում եմ շատ լավ մարզավիճակում , վնասվածքս ինձ գրեթե չի անհանգստացնում եւ ես պատրաստ եմ դեռ 6-7 տարի լավագույնս խաղ ցուցադրել»,-ասել Է Ռոնալդուն:

Նա նշել Է, թե շատ գոհ Է, որ իր թիմերի կազմում կպայքարի 5-6 մրցանակների համար եւ պատրաստ Է ֆուտբոլային խաղադաշտերում նորից արժանի ելույթներ ունենալ` վերջերս Բրազիլիայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում  Պորտուգալիայի հավաքականի անհաջող մասնակցությունից հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am