Հայաստանը համարժեք պատասխան է տալիս հակառակորդին. ՀՀ վարչապետ
ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատասխանը հակառակորդին միշտ եղել է համարժեք: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է նա գնահատում Հայաստանի վերաբերմունքը ադրբեջանական գործողություններին: «Ես ինքս եղել եմ Տավուշում, և մեր պատասխանատունները վստահեցնում են, որ մենք մի քանի անգամ ավելի ուժգին ենք պատասխանում հակառակորդին: Մեր պատասխանը միշտ միշտ եղել է համարժեք, իսկ ներկայումս էլ մշակում ենք ծրագրեր սահմանամերձ գյուղերի օժանդակության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց վարչապետը:
Խոսելով այն մասին, թե ինչպիսին է իր վերաբերմունքն այն փաստին, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը չի կարող միջամտել այդ գործընթացին: «Մենք գտնում ենք, որ երբ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում հակառակորդին, հանդուրժելի չէ, սակայն մյուս կողմից` կա առևտուր և շահեր, և մենք չենք կարող միջամտել»,- ասաց նա:
Ռուսական լրատվամիջոցներով հունիսի 18-ին տեղեկություններ են տարածվել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծ քանակով տանկեր, հետեւակի մարտական մեքենաներ ու այլ սպառազինություն վաճառելու մասին, որոնց ընդհանուր արժեքը 1 միլիարդ դոլար է: Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունեն:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը