Երևանյան բնակարաններից մեկի պատշգամբում օձ է նկատվել

Armenpress 17:39, 22 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 22-ին` ժամը 10.19-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի թիվ 93 շենքի բնակարաններից մեկի պատշգամբին օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են «սահնօձ» տեսակի օձ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am