Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Armenpress 17:29, 22 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցները սիրիական համակարգի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, համաձայն ընդունված պատժամիջոցների՝ ևս 3 ֆիզիկական և 9 իրավաբանական անձ ընդգրկվել է «սև ցուցակում»` բնակիչների հանդեպ դաժան ճնշումների կամ սիրիական իշխանություններին աջակցելու համար: Ենթադրվում է, որ նրանց կարգելվի մեկնել Եվրամիության երկրներ, և կսառեցվեն նրանց հաշիվները: Եվրամիության «սև ցուցակում» ընդգրկվել են 193 սիրիացիներ, այդ թվում՝  Նախագահ Ասադը և նրա ընտանիքը, ինչպես նաև երկրի 62 կազմակերպություններ:

Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, Եվրամիությունը Սիրիայի կառավարության 12 նախարարների ընդգրկել էր «սև ցուցակում»:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am