Ականի պայթյունից վիրավորված Արմավիրի քաղաքապետի և մյուս վիրավորների վիճակը գնահատվում է կայուն ծանր

Armenpress 13:12, 22 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի և մյուս երկու վիրավորների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից, երեք էլ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: «Բժիշկները նրանց ցուցաբերել են առաջին բուժօգնություն, կատարել լաբորատոր գործիքային հետազոտուԱրմավիրի քաղաքապետի մոտ ախոտորոշվել է գլխուղեղի սալջարդ, արյան զեղում. դեմքին առկա են բազմաթիվ վերքերթյուններ: : Մյուս երկու վիրավորների մոտ առկա են մանր տրավմաներ, ախտորոշվել է ուղեղի ցնցում: Վերջիններն ունեն նաև բաց կոտրվածքներ»,- ասացին բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից:

Ավտոմեքենան ականապատ տարածքով անցնելիս պայթել էր, մեքենայում գտնված 4 անձանցից մեկը տեղում մահացել է, իսկ 3-ը, որոնց թվում է նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ուղղաթիռով տեղափոխվել են Երևան: Դեպքը տեղի է ունեցել Քաշաթաղի շրջանի հյուսիսային մասում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am