Արոնյանը կմասնակցի Grand Slam Masters մրցաշարի

Armenpress 10:37, 22 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կմասնակցի սեպտեմբերի 14-20-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք  Grand Slam Masters շախմատի  միջազգային մրցաշարին:

  Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես-ը, այս մրցաշարում Արոնյանի մրցակիցներ կլինեն  շախմատի աշխարհի չեմպիոններ Վիշվանաթան Անանդը Հնդկաստանից եւ Ռուսլան Պոնոմարյովը Ուկրաինայից, ինչպես նաեւ իսպանացի գրոսմայստեր Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը:

  Ներկայումս Արոնյանը նախապատրաստվում Է օգոստոսի 1-15-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am