Թուրքիայում շարունակվում են ստորգետնյա ցնցումները

Armenpress 11:52, 19 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շարունակվում են վերջին շրջանում ակտիվացած ստորգետնյա ցնցումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, անցած գիշերվա ընթացքում Թուրքիայի Իզմիրի նահանգի Ուրլայի շրջանում իրար հաջորդող 2,4, 2,3 եւ 2,6 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Իզմիրի կենտրոնում:

Այսօր առավոտյան Վանում եւս 4,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Երեկ առավոտյան ժամերին Իզմիրի Ուրլայի շրջանում 4,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Վերջին շաբաթներին սեյսմիկ ակտվիությունը Էգեյան ծովի շրջանում աճել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am