Ռուսաստանը վճռական քայեր կձեռնարկի ուկրաինական կողմից Ռոստովի շրջանի գնդակոծությանն ի պատասխան

Armenpress 13:01, 13 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կոշտ և վճռական պատասխան է տալու ուկրաինացի զինվորների կողմից ՌԴ Ռոստովի շրջանի գնդակոծության համար, որի արդյուքնում զոհվել է մեկ մարդ, ևս մեկը վիրավորվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Վերջինիս գնահատմամբ, տեղի ունեցածը վկայում է, որ ՌԴ տարածքում ապրող քաղաքացիների համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվում: «Բնականաբար, այս միջադեպը առանց համապատասխան արձագանքի չի մնալու: Այս թեմայով ուկրաինական կողմի հետ խոսակցությունը խիստ և վճռական կլինի»,-«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայատարարել է Կարասինը: Նրա խոսքերով, տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ պետք է շուտափույթ վերջ տալ արյունահեղությանը և կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ բանակցությունների սեղաի շուրջ նստել:  

Ուկրաինական կողմից կիրակի առավոտյան գնդակոծվել է ՌԴ Ռոստովի շրջանը: Արկերից մեկն ընկել է բնակելի տան վրա, որի արդյունքում 1968թ. ծնված տղամարդ է զոհվել, ևս մեկ կին տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am