Դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպել է Վիետնամի առողջապահության նախարարի հետ

Armenpress 14:12, 11 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը հուլիսի 9-ին հանդիպել է Վիետնամի առողջապահության նախարար Նգույեն Տհի Կիմ Տիենին և քննարկել առողջապահության ոլորտում հայ-վիետնամական համագործակցության հնարավորությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նգույեն Տհի Կիմը դեսպանին ներկայացրել է Վիետնամի առողջապահական համակարգի կառուցվածքը, ոլորտի վերջին զարգացումներն ու ձեռքբերումները: ՀՀ դեսպանը նախարարին ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգը, առաջարկել է խորացնել համագործակցել առողջապահության կառավարման և կազմակերպման, բժշկական կրթության և այլ բնագավառներում:

Կողմերը կարևորել են առողջապահության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը, որի համար առկա են բավարար հիմքեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am