Յուրա Մովսիսյանը շարք կվերադառնա երկու ամսից

Armenpress 10:01, 1 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը շարք կվերադառնա երկու ամսից: Մովսիսյանը Հռոմում աջ ծնկահոդի ախտորոշիչ արտրոսկոպիկ բուժզննում է անցել: Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Մովսիսյանը խաղադաշտ դուրս չի գա երկու ամիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Մոսկվայի «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը:

Օրեր առաջ ԶԼՄ-ներում լուրեր հայտնվեցին, որ Մովսիսյանը վնասվածքի պատճառով այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա և բաց կթողնի մրցաշրջանի այս տարվա հատվածը:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am