Հայ պատգամավորը հաղթել է աշխարհի ուժեղագույն շախմատիստին` Մագնուս Կարլսենին

Armenpress 23:31, 22 Հունիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը շախմատային բլից պարտիայում պարտվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանին: Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայացած բլից պարտիաներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ: Տաճատ Վարդապետյանը 3-4 րոպե տևողությամբ պարտիայում առավելության է հասել Մագնուս Կարլսենի նկատմամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց Վարդապետյանը:

Մագնուս Կարլսենը Հայաստան է ժամանել «Ակրոնիս» IT ընկերության և Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի հրավերով: Աշխարհի չեմպիոնը Հայստանում է եռօրյա այցով և վաղը կլինի  Տաթևում:  Մագնուս Կարլսենը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2013 թվականին և օրեր առաջ աշխարհի չեմպիոն ճանաչվեց նաև արագ ու կայծակնային շախմատում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am