Մեծ Բրիտանիայի թագուհին կայցելի «Գահերի խաղերը» հեռուստասերիալի նկարահանման հարթակ

Armenpress 14:28, 19 Հունիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին Հյուսիսային Իռլանդիա կատարելիք այցի ընթացքում կլինի «Գահերի խաղերը» հանրաճանաչ հեռուստասերիալի նկարահանման հարթակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Մեծ Բրիտանիայի արքունիքի թվիտերը: 

Եղիսաբեթ Բ-ն եւ նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, կայցելեն սերիալի նկարահանման հարթակներից մեկը, որը գտնվում Է Բելֆաստի Տիտանիկ թաղամասում:

Մեծ Բրիտանիայի թագուհու եւ նրա ամուսնու այցը Հյուսիսային Իռլանդիա կտեւի հունիսի 23-ից մինչեւ 25-ը: Թե այդ օրերից որի ընթացքում թագավորական ընտանիքի անդամները կայցելեն «Գահերի խաղերը» սերիալի նկարահանման հարթակ, չի ճշտվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am