Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բեռլին

Armenpress 19:45, 13 Հունիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 13  ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով, հունիսի 16-17-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Բեռլին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնամայերի, կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։

Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-գերմանական գործընկերության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային օրակարգային խնդիրներ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am