Հայաստանի բեռնափոխադրումների ծավալները նվազել են

Armenpress 16:26, 3 Հունիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 մլն 860.1 հազար տոննա, որը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից փոքր է 12.2 տոկոսով։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Արմենպրես»-ին տրամադրած տվյալներով՝ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը 2014թ. նշված ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է10.4 տոկոսով մինչև 814.1 հազար տոննա, որից արտահանման փոխադրումները կազմել են 100.8 հազար տոննա (նվազումը՝ 25.3 տոկոս), ներմուծմանը՝ 279.4 հազար տոննա (նվազումը՝ 9 տոկոս), իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է  433.9 հազար տոննա. այդ ցուցանիշը 2013թ. հունվար- ապրիլի համեմատ նվազել է 7.1 տոկոսով։

Ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել է 1 մլն 355.9 հազար տոննա բեռ՝ կամ 19.8 տոկոսով պակաս, քան անցյալ տարվա առաջին չորս ամիսներին. եթե արտահանված բեռների ծավալն աճել է 29.4 տոկոսով մինչև 84 հազար տոննա, ներկրվածինը՝ 3.9 տոկոսով՝ մինչև 262.4 հազար տոննա, ապա ներհանրապետական ավտոմոբիլային բեռնափոպխադրումների ծավալը նվազել է 26.5 տոկոսով և կազմել 1 մլն 9.5 հազար տոննա։

Արտահանման օդային բեռնափոխադրումները նվազել են 20 տոկոսով և կազմել 1.6 հազար տոննա, ներկուծմանը՝ 14.3 տոկոսով մինչև 1.2 հազար տոննա, իսկ  մայրուղային խողովակաշարային տրանսպորտով փոխադրումների ծավալը կազմել է 687.3 հազար տոննա՝ 2013թ. հունվար-ապրիլի համեմատ աճելով 5,3 տոկոսով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am