Յուրգեն Կլոպը «Բորուսիա»-ում մնալու «հազար պատճառ» ունի

Armenpress 11:28, 25 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «հազար պատճառ» ունի «մեղուների» հետ մնալու համար:

«Մի քիչ անհարմար է մերժել ինչ-որ մեկին, եթե անգամ առաջարկություն չկար: Սակայն դա կարելի է անել ամեն դեպքում: Ես հազար պատճառ ունեմ «Բորուսիա»-ում մնալու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Կլոպը:

Դորտմունդի «Բորուսիա»-ի գերմանացի մասնգետը, մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններով, առաջարկություն էր ստացել անգլիական «Մանչեստր Յունայթեդ»-ից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am