Հեռախոսագծի սյանը բախված «Մերսեդես»-ի 37-ամյա վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Armenpress 10:23, 25 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 24-ին` ժամը 00.15-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Վարդենիս-Շատջրեք ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 30 TU 856 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է հեռախոսագծի սյանը, ինչից վարորդ` 1977թ. ծնված Վ.Թ.-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մինևչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am