ՆԱՏՕ-ն էական չի համարում երկխոսությունը կասեցնելու ՀԱՊԿ-ի որոշումը

Armenpress 10:15, 25 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի իրադրության պատճառով ՆԱՏՕ-ի հետ շփումները կասեցնելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որոշումն էական չէ դաշինքի աշխատանքի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը կասեցնելու մասին, որը, նրա խոսքով, «շանտաժային գործողություններ է ձեռնարկում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների նկատմամբ՝ ցուցադրելով, որ նրանք խիստ դժգոհ են վերջին ամիսներին Ռուսաստանի գործողություններից»:

Դաշինքի ներկայացուցիչն ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ն հարաբերություններ չունի ՀԱՊԿ-ի հետ, ուստի նման որոշումներն էական չեն մեր աշխատանքի համար»: «ՆԱՏՕ-ն կենտրոնացած է մեր ներկայիս գործընկերային հարաբերությունների ներուժի իրացման վրա: Մասնավորապես, մենք ունենք Հյուսիսատլատնյան գործընկերության խորհուրդ, որի մեջ տարածաշրջանի բազմաթիվ այլ երկրների հետ միասին մտնում են ՀԱՊԿ-ի բոլոր անդամները»,- նշել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am