«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 54 միլիոն ֆունտ Է առաջարկում Կավանիի համար

Armenpress 23:01, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր Է 54 միլիոն ֆունտ ստեռլինգ գումար առաջարկել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի ֆուտբոլիստ  Էդինսոն Կավանիի համար: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը:

«Մանչեսթեր»-ն արդեն համապատասխան հարցում Է ուղարկել ֆրանսիական ակումբին եւ սկսել նախնական բանակցությունները վերջինիս հետ: Հնարավոր Է, որ դրանք նաեւ պաշտոնական բնույթ կստանան:

Կավանին Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 28 խաղերում խփել Է 15 գոլ եւ 5 գոլային փոխանցում կատարել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am