Ադրբեջանական բանակի զինվորը հրազենից վիրավորվել է

Armenpress 21:36, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակի զինվոր Էլնուր Մեջիդովը չորեքշաբթի, ժամը 20:40-ին հրազենային վիրավորում է ստացել պահակակետում հերթապահության ժամանակ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտող ուժերի շփման գոտում տեղակայված զորամասերից մեկում:Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ տուժած զինվորը ծանր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ:1994 թ. ծնված Էլնուր Մեջիդովը պարտադիր զինծառայության է կանչվել Գաբալայի (Կուտկաշեն) շրջանից: Թե հատկապես որտեղ է տեղի ունեցել միջադեպը, չի հաղորդվում:2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 29 զինծառայող, նրանցից 20-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում: 37 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am